Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՀԿ-ն MERS-ը գլոբալ սպառնալիք չի համարում. med.news.am

ԱՀԿ-ն MERS-ը գլոբալ սպառնալիք չի համարում. med.news.am

Կորեայի Հանրապետությունում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակը իրենից գլոբալ սպառնալիք չի ներկայացնում, այլ ընդամենը հիշեցում՝ առ այն, որ ինֆեկցիոն հիվանդություններին դիմակայելու համար միջոցներ պետք է ձեռնարկել, կարծում են ԱՀԿ մասնագետները:

«Այս բռնկումը զգոն լինելու ազդանշան է, որը ցույց է տալիս, որ չափազանց շարժունակ աշխարհում բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն այս սցենարին», նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Քեյջի Ֆուկուդան Ժնեւում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ կորնավիրուսով վարակման՝ Եվրոպայում արձանագրված առանձին դեպքերը չեն վկայում այն մասին, որ MERS-ը տարածվում է եվրոպական մայրցամաքում:

«Մենք գիտենք այս վիրուսի մասին 2012 թվականից, երբ հիվանդության առանձին դեպքեր ի հայտ եկան: Մարդիկ ճամփորդում են, սակայն վարակման առանձին դեպքերի առկայությունը բավարար հիմք չէ՝ հայտարարելու, որ վիրուսը տարածվել է նաեւ Եվրոպայում», - նշեց նա:

Վերջին տվյալներով՝ Հարավային Կորեայում MERS վիրուսի զոհերի քանակը 20 է: Վարակվել է մոտավորապես 162 մարդ՝ չնայած նրան, որ վիրուսի տարածման կանխարգելման համար միջոցներ են ձեռնարկվում: Մեկուսացված են ավելի քան 6 հազար մարդ, ովքեր այս կամ այն կերպ շփում են ունեցել վարակվածների հետ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. dreamstime.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ